Թուրքիայում առաջարկել են ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթի անունով կոչել

Թուրքիայում առաջարկել են ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթի անունով կոչել

PanARMENIAN.Net - Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը (Zafer Partisi) մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին, գրում է Sputnik Արմենիան` թուրքական Cumhuriyet-ին հղումով։

Նշվում է, որ այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդայինների առաջին եռյակում է։

Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։

«Եթե ձեր արձագանքն անկեղծ է, ապա սպասում ենք մեր կուսակցության՝ սահմանային անցակետի անունը փոխելու մասին առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

«Հիմա հայ-թուրքական սահմանին թուրքական անցակետը կոչվում է «Աքքայա» (թրգմ․՝ «Սպիտակ ժայռ»), Կարսի նահանգի նույնանուն շրջանի անունով։ Անցակետը Թուրքիան փակել է 1993թ-ից։ Դրա դիմաց հայկական կողմից «Ախուրյանի» սահմանային անցակետն է։ Թվիթերում տարածվում է նաև անցակետի վրա համակարգչով «խմբագրված» անունով լուսանկարը»,-գրում է Sputnik Արմենիան։

Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկրում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնամոլական ժետը, որը նա հասցեագրել է Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցի դուրս եկած հայերին։ Այդ մասին նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---