Տասնյակից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել․ Այդ թվում՝ Չախալյանն ու Հոխիկյանը

Տասնյակից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել․ Այդ թվում՝ Չախալյանն ու Հոխիկյանը

PanARMENIAN.Net - Հանրապետության hրապարակից բերման է ենթարկվելակցիա իրականացնող 11 քաղաքացի։ Ոստիկանությունից ասել են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։

Հանրապետության հրապարակում քաղաքացիները սպիտակ խալաթներով և հակագազերով ակցիա են իրականացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին «ախտահանել» կառավարության շենքը՝ մաքրելով, ազատագրելով այն այլասերումից։

Ոստիկանները, սակայն, ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել մոտենալ կառավարության շենքին, անգամ՝ փողոցով քայլել՝ նշելով, թե փողոցը հատուկ պապանվող տարածք է։ Իրավիճակը կտրուկ լարվել է, ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է եղել։

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Ազատագրական շարժման անդամներ Վահագն Չախալյանին, Նաիրի Հոխիկյանին։

Թումանյան փողոցից` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մոտից, 7 երիտասարդ է ոստիկանություն բերվել․ հայտնում է Sputnik Արմենիան։

Երիտասարդներն իրազեկման ակցիա էին անում Բրյուսովի համալսարանի մոտ ու վանկարկում էին. «Պայքա՛ր»։ Այնուհետև նրանցից ոմանք նստեցին Թումանյան փողոցի ասֆալտին` փակելով ճանապարհը։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել տղաներին, իսկ աղջիկներին հեռացրին ճանապարհից։

Փաստաբանների պալատում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է արագ արձագանքնման խումբ։

Ցուցարարները փակել են Մյասնիկյան պողոտան։ Ոստիկանության հետ բանակցում է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---