Արցախում պետությունից 52.5 մլն դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել․Քրգործ կա

Արցախում պետությունից 52.5 մլն դրամ հափշտակելու դեպք է բացահայտվել․Քրգործ կա

PanARMENIAN.Net - Արցախում պետությունից 52.5 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

Պարզվել է, որ ԱՀ կառավարության թիվ 756-Ա առ 15.07.2021թ. որոշմամբ հաստատված ծրագրի հիման վրա ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար 2021 թվականի հուլիսի 16-ին ԱՀ էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարության և ՀՀ-ում հաշվառված ընկերության տնօրեն Գ.Ն-ի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն նախարարությունը ստանձնել էր Գ.Ն.-ին 52,500,000 դրամ գումար տրամադրելու պարտականություն։ Վերջինս պարտավորվել էր այն օգտագործել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ստեղծվող թռչնաբուծարանի համար «Լոման Բրաուն» ցեղի հարյուր քսան օրական 15,000 թև հավեր ձեռք բերելու և թռչնաբուծարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար։

Սակայն Գ.Ն.-ն խաբեության և ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով ստացել ու հափշտակել է հիշյալ 52,500,000 դրամ գումարը՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափով), իրականացվում է հետաքննություն:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---