Լուկաշենկո․ Վստահ եմ՝ Միութենական պետությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները

Լուկաշենկո․ Վստահ եմ՝ Միութենական պետությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ նաև այլ երկրներ։

«Վստահ եմ, այդ միությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները»,- ասել է նա ՌԴ Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ ռեգիոնների կողմից շատ մեծ հետաքրքրվածություն է տեսնում Բելառուսի հետ գործակցությունը զարգացնելու առումով։

«Ձեր շնորհիվ մենք ունենք այդպիսի գործակցություն և փորձում ենք միասնական Միութենական պետություն կառուցել նոր սկզբունքների հիման վրա, որպեսզի ոչ ոք նեղված չլինի, որպեսզի զարգանան ինքնիշխան, անկախ պետություններ Բելառուսն ու Ռուսաստանը»,- ասել է նա։

Ավելի վաղ, փետրվարին, Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---