Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ![]() 28 ապրիլի 2022 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Հայաստանում նախատեսվում է համապետական շաբաթօրյակ անցկացնել։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում ասել է, որ թեև եղանակի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, այնուամենայնիվ, շաբաթօրյակի օրը չի փոխվի։ Նա հիշեցրել է, որ 2020 և 2021 թթ․ շաբաթօրյակներ չեն կազմակերպվել՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, ասել է, որ հաճախ աղբը մի տեղից հավաքվում, մեկ այլ տեղ է տեղափոխվում։ «Հաճախ, տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը x վայրից, տանում y վայր, հետո տեղափոխում մի այլ վայր»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կա աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր։ Սանոսյանը հավաստիացրել է, որ հավաքվող աղբը կտեղափոխվի բացառապես աղբավայրեր։ Ապրիլի 25-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չսահմանված տեղերում աղբի կոտակումներին, ասել է, որ ՌԴ-ից ժամանած քաղաքացիներն են Երևանում մաքրություն անում՝ ամոթ է։ «Իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասել էր նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |