Զոհվածների ծնողները գիշերն անցկացրել են դատախազության շենքի դիմաց. Վրան տեղադրել չեն թողել![]() 28 ապրիլի 2022 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները գիշերն անցկացրել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: Երեկոյան տուն գնալիս կամ առավոտյան՝ աշխատանքի գալիս, գլխավոր դատախազը կամ դատախազության այլ պաշտոնյաներ զոհվածների ծնողներին չեն մոտեցել: Նրանց չեն այցելել նաև ՄԻՊ ներկայացուցիչները, իշխող ուժը ներկայացնող պատգամավորները, գրում է «Առավոտը»: Դատախազության շենքի մոտ գիշերող ցուցարարների թիվն անգամներով գերազանցել է նրանց հսկող ոստիկանների թիվը: Զոհվածների հարազատներին չեն թույլատրել վրան տեղադրել՝ գիշերը նրանք լուսացրել են դատախազության շենքի դիմացի մայթին՝ աթոռների, բետոնե եզրաքարերի վրա: Ապրիլի 27-ին ցույցի դուրս եկած զոհվածների հարազատները հայտարարեցին, որ չեն հեռանա գլխավոր դատախազության շենքի մոտից։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ստանա։ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեին, որի շրջանակներում է քննվում գործը, բավարարել դիմումները: Սահմանված կարգի համաձայն՝ դիմումները պետք է քննվեն հնգօրյա ժամկետում, ծնողները պահանջում են, որ անհապաղ քննություն իրականացվի: Զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանը՝ հայտարարել է, որ իրենց պահանջը՝ հրատապ կարգով հարցերին լուծում տալ, օրակարգում է: «Ես կանխավարկած ունեմ, որ իրենց ասած հնգօրյա ժամկետում Նիկոլ Փաշինյանը հանրապետությունը կլքի. տեսնում եք՝ ի՞նչ է կատարվում, ամբողջ օրը պարալիզացնող ցույցերը թափ են հավաքում: Գլխավոր դատախազի խորհրդականից երաշխիքներ պահանջեցի, որ Փաշինյանը չի լքի հանրապետությունը, նա ասաց՝ չի կարող երաշխիքներ տալ»,- ասել է նա։ Ղազարյանը տեղեկացրել է, որ կան ծնողների խմբեր, որոնք նախկինում չէին միանում իրենց բողոքին, արդեն միացել են: Ապրիլի 28-ին դիմումների անհապաղ քննության պահանջով կրկին ցույց տեղի կունենա: Ապրիլի 27-ին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք։ Նրանք պահանջում էին նաև, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում զոհվածները տուժողի կարգավիճակ ստանան, իսկ նրանց հարազատները՝ տուժողի իրավահաջորդի, ինչը բավարարվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |