Զախարովա․ ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը` մոտ ապագայում

Զախարովա․ ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը` մոտ ապագայում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մոտ ապագայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի գծով եռակողմ աշխատանքային խմբի նիստը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

Նա նշել է, որ ՌԴ-ն որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման հիմք է համարում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները և կշարունակի ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկի, խաղաղ պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ։

«Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղ պայմանագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմը հիմք է ընդունում Ադրբեջանի և ՀՀ միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների առաջարկները։ Դրանք նախապատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք են ստացել Երևանի կողմից։ Մենք կարծում ենք, որ դա լավ հիմք է դիրքորոշումների համաձայնեցման համար»,- ասել է Զախարովան, գրում է News.ru-ն։

Նա նշել է միմյանց ընդառաջ գնալու Բաքվի և Երևանի պատրաստակամությունը։ Ըստ նրա, այդ ուղղությամբ մշակվում է բարձր մակարդակի եռակողմ շփումների թեման։

Նա նշել է, որ իրական աշխատանքը ձևաչափերում, որոնք արդյունք են տալիս, ակնհայտ է։

«Մենք, այսպես թե այնպես, մնում ենք եղած ձևաչափերում, տեսնում ենք, որ աշխատանք է տարվում։ Հիմնական նշանակություն ենք տալիս այն ձևաչափերին և այն փաստաթղթերի իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս։ Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանուր առմամբ»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։

Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---