Մեքենաների գազաբալոնների տեղադրման և վկայագրման ավտոմատացված համակարգ կստեղծվի![]() 28 ապրիլի 2022 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ կներդրվի։ Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումը: Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային, ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գործընթացի մեկնարկի համար դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր: «Համակարգը կգործի օգոստոսի 1-ից: Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ անգամ: Գործում է երկու համակարգ՝ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն և հետո նաև ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում»,-ասել է նախարարը: Օգոստոսի 1-ից այն ավտոմեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցել, ուղղակի գազալցակայաններում չեն կարողանալու լիցքավորվել: Առանց վկայագրի լիցքավորման դեպքում 200,000 դրամ տուգանք է սահմանված։ Տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ տուգանքը կկրկնապատկվի։ Եթե տվյալների շտեմարան մուտքագրվում են կեղծ տվյալներ, ապա նախատեսված է վարչական պատասխանատվություն 300,000-500,000 դրամի սահմաններում: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ գազաբալոնների տեղադրման և դրան ներկայացվող նորմերի ու պահանջների ստուգման հետ կապված ստուգաթերթը այժմ գտնվում է մշակման փուլում: Նա հավելել է, որ լիազոր մարմինների հետ այժմ քննարկվում է նաև էլեկտրոնային ավելի խելացի լուծումների տարբերակ, որպեսզի այս գործընթացն ավտոմատացվի և սուբյեկտիվ մոտեցումը բացառվի: «Այսինքն՝ դիտարկվում է այն տարբերակը, որ եթե մեքենան, գազաբալոնը վկայագրում չի անցել, ապա ավտոմատ համակարգն ուղղակի չի թույլատրի, որպեսզի մեքենան լիցքավորվի, դա հնարավոր կեղծիքներից խուսափելու նպատակ է հետապնդում»,-ասել է Ասոյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |