Երևանում խաղաղ ակցիայի 39 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում խաղաղ ակցիայի 39 մասնակից է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանի մի շարք փողոցներում իրականացված տարբեր իրազեկման ակցիաների 39 մասնակից բերման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Ապրիլի 25-ից Երևւանում միաժամանակ տեղի են ունենում տարբեր անհնազանդության ու իրազեկման ակցիաներ՝ քաղաքական ու հասարակական տարբեր ուժերի, նախաձեռնությունների, ուսանողության կողմից: Ոստիկանությունը բերման է ենթարկում ակտիվիստի։ Այս օրերին բերման է ենթարկվել արդեն մոտ 100 քաղաքացի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---