Սաղաթելյան․ Գյումրիից ևս Դիմադրության երթ կմեկնարկի

Սաղաթելյան․ Գյումրիից ևս Դիմադրության երթ կմեկնարկի

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին՝ ժամը 18։30-ին, Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,- ասվում է գրառման մեջ։

Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ապրիլի 28-ին երթ են սկսել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Նրանք շարժվում են դեպի Երևան՝ միանալու «Դիմադրություն» շարժման մյուս անդամներին։ Քաղաքացիների մի խումբ էլ երթ է իրականացնում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։

Ապրիլի 25-ին մի խումբ ընդդիմադիրներ քայլերթ են մեկնարկել Իջևան քաղաքից։ Ապրիլի 27-ին երթի մասնակիցները հասել էին Ծովագյուղ։ Ապրիլի 26-ին երթ էր սկսվել նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---