Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Վրաստանի ԱԳ նախարարը

Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Վրաստանի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Ապրիլի 26-27-ին Իլիա Դարչիաշվիլին Ադրբեջանում էր։ Նա հանդիպել է ԱԳ նախարարի, վարչապետի, նախագահի հետ։ Ալիևը հանդիպման ժամանակ խոսել է Թբիլիսիի, Բաքվի և Երևանի եռակողմ գործակցության հնարավորությունների մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---