Տասնյակ նոր ծառեր՝ կոնյակագործության հիմնադրման 135-ամյակի առթիվ. Երևանի կոնյակի գործարանի տարածքն էլ ավելի կանաչապատվեց

Տասնյակ նոր ծառեր՝ կոնյակագործության հիմնադրման 135-ամյակի առթիվ. Երևանի կոնյակի գործարանի տարածքն էլ ավելի կանաչապատվեց

PanARMENIAN.Net - Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյակի շրջանակում Երևանի կոնյակի գործարանը հերթական կանաչապատման ծրագիրն իրականացրեց՝ ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքում իր աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպելով:

Կանաչապատման ծրագրի շրջանակում տնկվեցին ամենատարբեր ծառերը՝ եղևնիներ, թխկիներ, հուդայածառեր և ոչ միայն: Դրանք պատահական չէին ընտրվել՝ հաշվի են առնվել ինչպես բնակլիմայական և մակերևութային առանձնահատկությունները, այնպես էլ գործարանի շենքի ճարտարապետական լուծումները:

«Կայունությունն ու պատասխանատվությունն ԱՐԱՐԱՏԻ արժեհամակարգի կարևոր մասն են: Տարիներ շարունակ մենք նախաձեռնել և իրականացրել ենք բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Այսօրվա նպատակն էր՝ արժևորելով Հայաստանում կոնյակագործության 135-ամյակը, ծառատունկ անել՝ փորձելով մի փոքր ավելի լավը դարձնել մեզ շրջապատող միջավայրը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել բնությանը, որի բարեբեր ազդեցությամբ այսօր ունենք հայկական կոնյակը: Փորձեցինք դուրս գալ գործարանի սահմաններից և կանաչապատել հենց ընկերության շենքի հարակից լանջը, որը խորհրդանշում է դեպի ARARAT տանող ճանապարհն ու քաղաքի կենտրոնի դարպասն է, այցեքարտը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:

Բացի այդ, նա փակագծեր բացեց՝ հավելելով, որ նախագիծը շարունակական է լինելու, և առաջիկա ամիսներին մի շարք այլ նախաձեռնություններ ունեն՝ լրացնելու այս մեկը:

«Նախորդ տարիների փորձը, որի արդյունքում նմանատիպ աշխատանքներ են իրականացվել թե Բուսաբանական այգում, թե Էրեբունի արգելոց-թանգարանի շրջակայքում, ոգեշնչող է, և փորձելու ենք շարունակական դարձնել այս նախաձեռնությունը»,- եզրափակեց Խաչատրյանը:

Իր հերթին, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը նշեց, որ այն օրը, որ ծառ տնկելու որոշում է կայացվում, արդեն իսկ շատ դրական բան է արվում քաղաքի համար:

«Կանաչապատումն այն աշխատանքն է, որը միտված է դեպի առաջ՝ 50 տարի, 100, 1000՝ կախված նրանից, թե ինչ ծառատեսակներ կընտրվեն: Այս դեպքում խմբի հետ որոշել ենք անել այնպես, որ և ծաղկումը լինի շատ հետաքրքիր, և այնպիսի խմբավորումներ արվեն, որ լանջը միշտ հետաքրքրական լինի»,- ասաց նա՝ ողջունելով Երևանի «առողջության» բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունը:

Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ լինելով՝ Երևանի կոնյակի գործարարնն իր «Կայունության և պատասխանատվության» ռազմավարության շրջանակում շարունակաբար իրագործում է Good Times From a Good Place հայեցակարգը՝ հիմնված չորս կարևոր ուղղության վրա՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում, պատասխանատու հյուրընկալություն:

135-ամյա հոբելյանը նշանավորող բնապահպանական այս նախաձեռնությունն ամփոփում է վերոհիշյալ բոլոր ուղղությունները: Մասնավորապես, մասնակիցներին մատուցվեցին Zero Waste (0 թափոն) հիմքով պատրաստված կոկտեյլներ, միջոցառման ընթացքում աշխատում էր նաև Drink More Water («Խմիր ավելի շատ ջուր») բարը, որոնք ընկերության պատասխանատու հյուրընկալության մեջ կիրառվող սկզբունքներից են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---