Ամերիաբանկը ներկայացնում է նոր դիզայնով վճարային քարտերը29 ապրիլի 2022 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են: Դիզայնի կոնցեպտի մշակման համար բանկը իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես, բաց մրցույթ դիզայներների շրջանում, հարցումներ հաճախորդների շրջանում, քննարկումներ բանկի անձնակազմի հետ: Հաճախորդների պահանջները հասկանալու համար բանկը ստեղծել է ֆոկուս խմբեր բանկի հաճախորդների տարբեր սեգմենտների (տարիքային, սեռային, ըստ քարտերի օգտագործման տեսակների) մասնակցությամբ: Հարցմանը մասնակցած կանանց 71%-ը և տղամարդկանց 72%-ը ցանկություն են հայտնել քարտերը տեսնել հայկական տարրերով: Միաժամանակ կանանց 59%-ը, իսկ տղամարդկանց 73%-ը ցանկություն են հայտնել ունենալ սև գույնի, մինիմալիստական, պարզ և դասական ոճի քարտեր: Լսելով հաճախորդների կարծիքներն ու առաջարկությունները` Ամերիաբանկը մշակել է քարտերի դիզայնի նոր կոնցեպտ, որը մինիմալիստական է, պարզ, դասական և ունի վառ արտահայտված հայկական ինքնություն: Դիզայնի մշակման հիմքում դրված են այն կարևոր արժեքները, որոնք համընդհանուր են բանկի և իր հաճախորդների համար, մասնավորապես` աճը, կայունությունը, ժառանգությունը, ինքնությունը, վստահությունն ու զարգացումը: Նոր քարտերին կարելի է ծանոթանալ տեսահոկովակում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |