Մայիսի 13-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարները կհանդիպեն Դուշանբեում

Մայիսի 13-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարները կհանդիպեն Դուշանբեում

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:

Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:

ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները մայիսի սկզբին կարող են հանդիպել Բրյուսելում։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ՏԱՍՍ-ին ասել էր, որ նախարարությունը տեղեկություն չունի մայիսի սկզբին Բրյուսելում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։ «Տվյալ պահի դրությամբ նման հանդիպման անցկացման մասին տեղեկատվություն չկա»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---