Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում29 ապրիլի 2022 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ. նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում: Ստարտափի տնօրեն և համահիմնադիր Մարինա Դավթյանը բժշկական համալսարանի ուսանող է, ընկերների հետ հետազոտական նախագիծը սկսել է 2017-ին։ Բայց նոր թափով սկսեցին աշխատել 2020-ի պատերազմից հետո՝ հաշմանդամություն ձեռք բերած տղաներին օգնելու համար։ Ստարտափը մշակում է ձեռքի պրոթեզների երեք տեսակ՝ միոէլեկտրիկ, մասնակի և մեխանիկական, որոնք աշխատելու են մատների, ձեռքի, արմունկի հատվածներում: ArmBionics-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2021 թվականի դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։
Հիմնադրամի ֆինանսավորմամբ ստարտափը ձեռք է բերել ձեռքի պրոթեզների պրոտոտիպերի կատարելագործման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա, նյութեր և սարքավորումներ։ Աջակցության շնորհիվ նաև մեծացել է թիմը, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ստարտափն իր շուրջն է միավորել նաև սփյուռքահայ կամավորների աշխարհի տարբեր կողմերից։ «Նախագիծն իր շուրջ համախմբել է Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդների, որոնց նպատակն է զրոյից ներկայացնել միջազգային ստանդարտին համապատասխան ձեռքի պրոթեզներ և այդ ամենը իրականացնել Հայաստանում։ Ստարտափը նաև սկսնակ մասնագետներին ու ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալ փորձ և գիտելիքներ, որոնք կկարողանան կիրառել նաև պրակտիկորեն։ Ուրախ եմ նշել, որ մեր հիմնադրամը Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որ իր լուման ունեցավ այս կարևոր ծրագրում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: «Մեր շահառուները վերին վերջույթների հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ամպուտացվել են տարբեր մակարդակներում: Մեր պրոդուկտները մի քանի տեսակի են և մենք կենտրոնացած ենք արմունկից ներքև պրոթեզների կատարելագործման ու արտադրության վրա: Շատ ոգևորիչ է մեզ համար, որ հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողանում ենք համալրել թիմը, նոր աշխատակիցներ ներգրավել, նաև հնարավորություն ընձեռվեց մեզ մոտ կամավոր անդամներից մեկին սփյուռքից բերել Հայաստան, ինչը շատ կարևոր է»,- նշել է ArmBionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը: Առաջին շահառուներին մեխանիկական պրոթեզները կնվիրաբերվեն: Մեկ շահառու արդեն ստացել է արմնկային պրոթեզ, 2-րդ շահառուն՝ մասնակի, 3-րդը՝ աշխատանքային գործընթացում է: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |