Բեգլարյան․ Ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկության միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ30 ապրիլի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի զրույցին Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի որոշման մասին, հռետորական հարց է բարձրացրել․ ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկությանու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում: «Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Միանշանակ դա նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում իրենց ինքնորոշման իրավունքի համար, որոնց թվում Արցախի բնիկ ժողովուրդն առաջնային դիրքերում է: Ավելորդ է նույնիսկ փաստարկներ բերել, թե տասնամյակներ շարունակ Արցախի հայությունը ցեղասպան ինչ քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և գոյութենական մի շարք այլ սպառնալիքներ, որոնց մասին վկայում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից փաստագրված փաստերը։ Այժմ հռետորական հարցը․ ինչո՞ւ Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այդ միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ»,- գրել է Բեգլարյանը։ ԱՀ պետնախարարը նշել է նաև, որ չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չի կատարել իր կանխարգելիչ պարտականությունները և արդունքում տարբեր ժողովուրդներ ցեղասպանության են ենթարկվել։ Ընթերցեք նաև․ Պուտին-Գուտերեշ վեճն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |