ԱԱԾ-ն առնչություն չունի Անժելա Թովմասյանի բնակարան մուտք գործելու փորձի հետ

ԱԱԾ-ն առնչություն չունի Անժելա Թովմասյանի բնակարան մուտք գործելու փորձի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ-ն, ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե ապրիլի 29-ին կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, պաշտոնապես հայտարարել է, որ ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։

«Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---