Կիևում հայտարարել են, թե ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են ՌԴ-ին խուսափել պատժամիջոցներից

Կիևում հայտարարել են, թե ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են ՌԴ-ին խուսափել պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայությունը մեղադրել է Վրաստանին, ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու մասին Մոսկվայի հետ բանակցելու մեջ։

«Նախատեսվում է ռուսական արտադրանքի արտահանում հայկականի, վրացական և ադրբեջանականի տեսքով»,-ասել են հետախուզության ծառայությունում մայիսի 1-ին, գրում է Civil.ge-ն։

Ըստ գերատեսչության՝ Հարավային Կովկասի երկրներում արդեն ավելի քան 200 նման ընկերություն է ստեղծվել։

Ըստ Ուկրաինայի հետախուզական գերատեսչության, Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ընկերությունների համար, հատկապես ՏՏ ոլորտում։

«Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել ՌԴ 85,000 քաղաքացի և 113 ՏՏ ընկերություն։ ՌԴ քաղաքացիները մոտ 1000 մասնավոր ձեռնարկություն և մոտ 250 ՍՊԸ են բացել ՀՀ տարածքում, որոնք հարկեր են մուծում երկու երկրի՝ ՀՀ և ՌԴ բյուջե»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետխուզության ծառայությունը հայտարարել էր, թե Մոսկվան մաքսանենգության միջանցք է ստեղծում Վրաստանի տարածքով, ինչը Վրաստանի իշխանությունները հերքեցին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---