DANZ-ը միացել է Zilfyan EyeCare Center-ի և ՍՕԱՐ Արմենիա-ի բարեգործական ծրագրին

DANZ-ը միացել է Zilfyan EyeCare Center-ի և ՍՕԱՐ Արմենիա-ի բարեգործական ծրագրին

PanARMENIAN.Net - DANZ արևային և օպտիկական ակնոցների հայկական ապրանքանիշը միացել է Zilfyan EyeCare Center-ի և ՍՕԱՐ Արմենիա-ի կողմից իրականացվող բարեգործական նախագծին։

Երկու տարի շարունակ իրականացվող ծրագիրը հնարավորություն է տվել Երևանում և ՀՀ մի շարք մարզերում բնակվող տեսողության ամենատարբեր խնդիրներ ունեցող անձանց հետազոտվել և համապատասխան բուժում ստանալ։ Իսկ ահա DANZ-ի հետ համագործակցությամբ պատրաստվել և տրամադրվել են նաև օպտիկական ակնոցներ և ոսպնյակներ։

DANZ ընկերության համահիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանի խոսքով` DANZ ընկերությունն իր թիմով ցանկություն է հայտնել միանալ նախագծին, քանի որ տեսել է, թե ինչ մեծ ծավալի և չափազանց կարևոր աշխատանք է իրականացվում Zilfyan EyeCare Center-ի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից և ՍՕԱՐ Արմենիա ընկերության տրամադրած գերժամանակակից շարժական կլինիկայի միջոցով։

«DANZ ընկերությունն էլ որոշեց ամբողջացնել այս համագործակցությունը և տրամադրել օպտիկական շրջանակներ, ինչպես նաև տեղադրել անհատական օպտիկական ոսպնյակներ»,-ասել է նա։

Zilfyan EyeCare Center-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը ևս կարևորում է արդյունավետ այս համագործակցության մեկնարկը։

«Մենք այսօր ստացել ենք շատ մեծ բարեգործական օգնություն DANZ ընկերության կողմից։ Բարձրորակ շրջանակներ և օպտիկական ապակիներ են պատրաստվել մարդկանց համար, ովքեր ունեին տարբեր խնդիրներ` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, ծույլ աչք և այլն»,- նշել է Զիլֆյանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում և ավելի մեծ շրջանակ կընդգրկի։

DANZ ապրանքանիշը սկսել է նաև վերցնել օպտիկական ոսպնյակների անհատական պատվերներ։

DANZ-ը արևային և օպտիկական ակնոցների ապրանքանիշ է, որը ստեղծում է համաշխարհային ճանաչման ձգտող արտադրություն։ Շրջանակները պատրաստվում են ցելյուլոզայի ացետատից, որը համարվում է ամենաբարձրորակ պատրաստանյութը ֆրեզերային շրջանակների արտադրման համար օգտագործվող նյութերի շարքում և հակաալերգիկ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---