Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց շատրվաններ կկառուցվեն, կանգառները կարդիականացվեն

Սբ  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց շատրվաններ կկառուցվեն, կանգառները կարդիականացվեն

PanARMENIAN.Net - Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023-ին շատրվանային համալիր կկառուցվի: Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթը հայտարարվել է 2022-ին:

Նախատեսվում է նաև արդիականացնել երևանյան կանգառասրահները։ Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի:

Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---