6 ապրիլի 2009 - 11:36 AMT
Հայաստանը կդառնա՞ Վրաստանի ռազմավարական գործընկերը
Հայաստանն ու Վրաստանը կձեւակերպեն ռազմավարական հարաբերություններ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - նշել է նա: Նախարարի խոսքերով, Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կդառնան երկրի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության բաղկացուցիչ մասը: Նախորդը նախապատրաստվել էր երեք տարի առաջ` 2007-2009 թվականների հաշվարկով, հաղորդում է «Ռուսթավի -2» հեռուստաալիքը:

Վրաստանի ԱԳՆ-ն այսօր, տեղի փորձագետների մասնակցությամբ, նոր փաստաթղթեր է նախապատրաստում ` 2009-2010 թթ. հաշվարկով: Վրաստանի նախորդ ռազմավարական գործընկերներն էին համարվում ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը: Նախատեսվում է, որ նրանք որպես այդպիսին էլ կմնան: