Արմեն Գրիգորյանը Վրաստան է մեկնում

Արմեն Գրիգորյանը Վրաստան է մեկնում

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 3-ին աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ, հայտնում են նրա գրասենյակից:

Մայիսի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվել։

Գրիգորյանի և Հաջիևի առաջին բրյուսելյան հանդիպումը նախորդել էր ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---