«Մի դրամի ուժը» ծրագրով 10,757,867 դրամ փոխանցվել է My Forest Armenia-ին․ Հաջորդը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

«Մի դրամի ուժը» ծրագրով 10,757,867 դրամ փոխանցվել է My Forest Armenia-ին․ Հաջորդը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

PanARMENIAN.Net - IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ 2022-ի մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 10,757,867 դրամ, փոխանցվել է My Forest Armenia բնապահպանական հասարակական կազմակերպությանը։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնության պահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է։

«Այս տարվա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ծառայելու են բնապահպանության կենսական գործին։ Գումարն այս անգամ կուղղվի Հայաստանի անտառների վերականգնմանը․ հասկանալով խնդրի լրջությունը՝ ամբողջ թիմով մեծ ոգևորությամբ միացանք գործին՝ հույս ունենալով, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ և մեր սերունդներին թողնել ավելի մաքուր ու կանաչ երկիր»,-ասել է նա։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ևս ընդգծել է բնապահպանության առաջնային նշանակությունը։

«Բնապահպանությունը Հայաստանում ամենակարևոր հիմնախնդիրներից է․ ուրախ ենք, որ Իդրամի և IDBank-ի անունով անտառ կունենանք մեր հայրենի հողում ու սերունդների համար ավելի լավ ապագա ապահովելու համար մեր ջանքը կներդնենք: Մեր հաջորդ ծրագիրը ևս նույն նպատակին է միտված», - նշել է Քդենյանը։

Հերթական ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարել են նաև հաջորդ շահառուի անունը․ մայիս և հունիս ամիսների ընթացքում Idram-ի և IDBank-ի հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները» ուղղվելու են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կարևորությունը Հայաստանում՝ նկատի ունենալով բարեգործություն կատարելու նոր մշակույթի ձևավորումը։

«Ընկերությունների և հիմնադրամի փիլիսոփայությունները համընկնում են․ Իդրամն ու Բանկը ցույց են տալիս մի դրամի ուժը, դե իսկ մենք հավատում ենք, որ մեկ երեխայի կրթելով՝ կառուցում ենք կայուն ու ապահով ապագա ամբողջ երկրի համար։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում օգտատերերն ավելի ակտիվ վճարումներ կկատարեն, և այս ծրագրի վերջում էլ ավելի մեծ գումար կփոխանցվի հիմնադրամին», - նշել է Խաչատուրյանը։

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան դառնալու համար ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 9000-ից ավելի վաճառակետերում, 850-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

Ընկերությունները վերահսկվում են ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---