Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5

Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որին ենթակա է սահմանապահ ծառայությունը, նշել է, որ 2022-ի հունվար-մարտին ՌԴ-ից մեկնողների թիվը կտրուկ աճել է։

Ռուսաստանցիների հոսքը ՀՀ աճել է 3 անգամ, Վրաստան՝ 5։ Այդ են վկայում պաշտոնական վիճակագրության պորտալում հրապարակված տվյալները, գրում է Sibreal.org-ը։

2022-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 134,000 մարդ։ Մեկնողների մեծ մասը՝ 78,000-ը նշել է մեկնման մասնավոր պատճառ, 41,000-ը՝ զբոսաշրջությունը։

2021-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան էր մեկնել ընդամենը 44,000 քաղաքացի։

Վրաստան, Վերին Լարսի անցակետով, մեկնել է 38,000 ռուսաստանցի, որոնցից 28,000-ը նշել է մեկնումի մասնավոր պատճառ։ 2021-ի առաջին եռամսյակում ցամաքային սահմանը ընդամենը 8000 ՌԴ քաղաքացի էր հատել։

ՌԴ-ից մեկնումների կտրուկ աճի պատճառն Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---