Սաղաթելյան․ Քոչարյանական, սերժական, դաշնակցական իշխանություն չի լինի

Սաղաթելյան․ Քոչարյանական, սերժական, դաշնակցական իշխանություն չի լինի

PanARMENIAN.Net - Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը մայիսի 3-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասել է, որ իշխանափոխությունից հետո չի լինելու «քոչարյանական, սերժական, դաշնակցական» իշխանություն։

«Ինչպիսի կառավարություն է ձևավորվելու․ ես մի քանի անգամ այս հրապարակից ասել եմ՝ ձևավորվելու է ազգային ժամանակավոր կառավարություն։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն, դա չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը, դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն», - ասել է Սաղաթելյանը, գրում է Sputnik Արմենիան։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ գործող իշխանությունը կամ բանակցություններով է հանձնելու Արցախը, կամ նոր պատերազմով։

«Եթե Նիկոլը մնա՝ պատերազմ կլինի, որովհետև ինքը խոստումներ ունի տված Ալիևին», - ասել է նա։

Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ մայիսի 4-ի առավոտից ակցիաները շարունակվելու են, իսկ ժամը 12։00-14:00-ը ամբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ են լինելու։, ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 4-ի վաղ առավոտից անհնազանդության ակցիաները մեկնարկել են

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---