6 ապրիլի 2009 - 13:19 AMT
Ողջ աշխարհի հայերի մեծամասնությունը կարծում է, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը
Աշխարհի 72 երկրից ավելի քան 1611 մարդ մասնակցել է «Կճանաչի՞ ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանությունը» հարցմանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Inhomage.com -ի խմբագիր Ժան Էքիյանը, հարցման ենթարկվածների 45 տոկոսը կասկածում է դրանում, 31 տոկոսն այդ հավանական է համարում, 17 տոկոսը` «ավելի շուտ ո'չ, քան այո'», իսկ հարցման ենթարկվածների 7 տոկոսը բացասական պատասխան է տվել:

«Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայերը շատ լավատես ժողովուրդ են: Մյուս կողմից, մենք գիտենք, թե որքան միամիտ ենք ամերիկյան քաղաքականության հարցերում: Այնուամենայնիվ, էթիկան, բարոյականությունն ու արդարությունը կարող են հաղթել: Շուտով մենք կիմանանք, այդպես է դա արդյոք», - ասել է Էքիյանը: