Ախալցխայում վերաօծվել է Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին վերաօծվել է Ախալցխայում գործող միակ հայկական եկեղեցին` Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Այն շուրջ երկու ամիս է` վերանորոգվում էր: Վերաօծման արարողությունը իրականացվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ:



Եկեղեցու բակում աղ ու հացով Սրբազանին եւ Վիրահայոց թեմի ողջ քահանայական անձնակազմին դիմավորել են Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնի սաները, որից հետո նրանք հանդես են եկել ազգային պարերով: Այս արարողությանը մասնակցելու եւ Սրբազանին դիմավորելու համար եկեղեցու շուրջ էին հավաքվել հազարավոր հայորդիներ, որոնք մեծ ոգեւորությամբ սպասում էին վերանորոգված` Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Ախալցխայից:



Վիրահայոց թեմի առաջնորդ` Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում խորին շնորհակալություն է հայտնել Ախալցխայի հոգեւոր հովիվ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանին եւ քաղաքի հայ ազգաբնակչությանը եկեղեցու վերանորոգման հիմնական գործը ավարտին հասցնելու համար, ապա եւ օրհնել բոլոր ներկաներին: Վիրահայոց թեմի փոխառաջնորդ Բաբկեն Աբեղա Սալբյանն իր խոսքում հույս է հայտնել, որ մոտ ապագայում կվերանորոգվեն նաեւ մյուս հայկական եկեղեցիները, այդ թվում նաեւ Ախալցխա քաղաքի Սբ.Նշան եկեղեցին, որը մինչ օրս չի վերադարձվել հայ առաքելական եկեղեցուն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---