44-օրյա պատերազմին առնչվող քրգործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին

44-օրյա պատերազմին առնչվող քրգործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ Արցախյան 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել Քննչական կոմիտեին։ Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Դավթյանն առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով։

53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաև քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։

190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։

Զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի ապրիլի 18-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և հետաքննել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի տարածքները հանձնելու մասին հայտարարությունները։

Ապրիլի 25-ից հարազատները պահանջում էին պատասխանել իրենց դիմումին։ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գործը Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---