Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր![]() 5 մայիսի 2022 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել: 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը (Վեդի քաղաք) բրոնզե մեդալ է նվաճել։ Նա պոկել է 137 կգ, հրել 165 կգ և երկամարտում 302 կգ արդյունքով գրավել երրորդ տեղը: Սահակյանը պոկում վարժությունում պարգևատրվել է արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով: Ավելի վաղ 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Չոլակյանը ելույթն ավարտել է երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |