Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ բրոնզե մեդալակիր![]() 5 մայիսի 2022 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել: 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը (Վեդի քաղաք) բրոնզե մեդալ է նվաճել։ Նա պոկել է 137 կգ, հրել 165 կգ և երկամարտում 302 կգ արդյունքով գրավել երրորդ տեղը: Սահակյանը պոկում վարժությունում պարգևատրվել է արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով: Ավելի վաղ 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Չոլակյանը ելույթն ավարտել է երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։ ![]() ![]() «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |