Մայիսի 9-ին՝ միասնության երթ դեպի Եռաբլուր

Մայիսի 9-ին՝ միասնության երթ դեպի Եռաբլուր

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, արդեն 2-րդ տարին անընդմեջ «Միասին» շարժման նախաձեռնությամբ հերոս նահատակների նկարներով միասնության երթ է կազմակերպվում դեպի Եռաբլուր։

Այն մեկնարկելու է 15:00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակից։

«Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է: Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30 րդ տարին։ Շուշիի ազատագրումն ապացույցն էր, որ անհնարին ոչինչ չկա, որ միշտ կա ճանապարհ և այդ ճանապարհը անցնում է կամքի, հավատի ու նվիրումի միջով:

30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր անօգնականի բարդույթը։ Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։ Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

Մեր նպատակը մեր միասնականությունն է, մեր ներուժի միավորումը, մեր դիմադրական ուժի, մեր կշիռը, հեղինակության ինքնագնահատականի բարձրացումը․ հանգամանքներ որ անհրաժեշտություն են մեր տեսակի ու պետության շարունակականության համար»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։

Երթը կեզրափակվի խոնարհումի և ոգեկոչման արարողությամբ։ Նշվում է, որ միջոցառումը չունի կուսակցական, քաղաքական հատվածային շարժառիթներ, այն ազատ է բոլոր մասնակիցների համար։

Նշվում է, որ արգելվում է միջոցառման ժամանակ կուսակցական, քաղաքական, հատվածային որևէ դրսևորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---