Բերման է ենթարկվել 92 քաղաքացի

Բերման է ենթարկվել 92 քաղաքացի

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է տարվել 92 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---