Մայրուղիներ են փակվել նաև մարզերում

Մայրուղիներ են փակվել նաև մարզերում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են եղել ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզերում: Քաղաքացիները, չնայած անձրևին, մեքենաներով փակել են Սևան-Երևան, Աշտարակ-Երևան, Մարտունի- Գավառ և այլ մայրուղիներ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի, 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը, ինքնակազմակերպվել և անհնազանդության ակցիա են իրականացրել Երևանի Մյասնիկյանի պողոտայում՝ փակելով ճանապարհը, գրում է Panorama.am-ը։

Բերման են ենթարկվել մի խումբ մասնակիցներ, այդ թվում՝ Խաչատուրովը։

Մայիսի 2-ից Հայաստանում սկսվել է անհնազանդության գործողություններ, բողոքի ակցիաներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---