Flyone Armenia-ն չեղարկել է թռիչքները Լիոն և Փարիզ․ Թուրքիան դեպի ԵՄ չվերթերի թույլտվություն չի տվել![]() 5 մայիսի 2022 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն չեն տրամադրել։ Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները․ Թռիչքի ամսաթվի փոփոխություն, Credit Shell գումարի 110%-ի չափով հետ վերադարձ ձեր Flyone-ը անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում: Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։ ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |