Նախադպրոցական հաստատություններում ևս տարակարգեր կսահմանվեն![]() 5 մայիսի 2022 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին ևս տարակարգեր կշնորհվեն։ Դա թույլ կտա մանկավարժական աշխատողների վարձատրության բարձրացման գործընթաց իրականացնել։ Այս մեխանիզմը ներդրվում է առաջին անգամ։ Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է կառավարության հեղինակած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: Հարցը ներկայացրել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք, մասնավորապես, բխում են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի սահմանումը հանրակրթության պետական չափորոշչի սահմանման հետ համադրելու և կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը շեշտադրելու անհրաժեշտությամբ: «Այս փոփոխության օգնությամբ մենք կարողանալու ենք նաև առավել արդյունավետ առաջ տանել նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման գործընթացը, որն արդեն սահմանվել է իբրև պարտադիր պահանջ, և ներկայում գտնվում ենք դրա իրացման փուլում»,- նշել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով՝ հաջորդ կարևորագույն մոտեցումը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցմանը, որի կարգի լիազորող նորմը նույնպես դրվել է այս նախագծով: «ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ, որը թույլ է տալու էապես ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը, առաջ է բերում մանկավարժական կադրերի հասանելիության խնդիր: Ոչ միշտ է, որ հատկապես գյուղական բնակավայրերում կան այդ կադրերը, և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը հնարավորություն է տալու, որպեսզի նաև հարակից բնակավայրերի մարդիկ կարողանան աշխատել»,- շեշտել է փոխնախարարը: Անդրեասյանը կարևորել է նաև լիազորող նորմերի ներառումը ներառական կրթության համատեքստում, որով հնարավորություն է տրվում սահմանել 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |