Ադրբեջանն ու ՄԱԿ-ը գործողության ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» նախաձեռնության շրջանակում

Ադրբեջանն ու ՄԱԿ-ը գործողության ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» նախաձեռնության շրջանակում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմոնը և ՄԱԿ Քաղաքակրթությունների ալյանսի գերագույն ներկայացուցիչը գործողությունների ծրագիր են ստորագրել «Խաղաղություն հանուն մշակույթի» (Peace4Culture) գլոբալ նախաձեռնության շրջանակում։

Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տեղեկատվության, նախաձեռնությունը կոչված է աջակցելու «խաղաղ հարաբերությունների և մշակութային ու կրոնական ժառանգության փոխկապակցվածությանը»։

Փետրվարին Անար Քերիմովը հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվում, որին հանձնարարվում է ջնջել «կեղծ» հայկական գրությունները Լեռնային Ղարաբաղի այն եկեղեցիներից, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։

44-օրյա պատերազմից հետո անցած 1․5 տարում ադրբեջանական իշխանությունները սիստեմատիկաբար պղծում, ոչնչացնում և խեղաթյուրում են իրենց վերահսկողության տակ հայտնված հայկական եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանոցները։ Առնվազն երկու եկեղեցի հիմնահատակ ավերվել է։ Ադրբեջանը թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել տարածաշրջան և փաստահավաք առաքելություն իրականացնել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---