Տոնոյանը հաստատել է` Օնիկ Գասպարյանը զեկուցել է, որ 2-3 օրում պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել![]() 6 մայիսի 2022 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021-ի սեպտեմբերի 30-ից կալանավորված է և պահվում է Երևան ՔԿՀ–ում, հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, հայտնում է NEWS.am-ը։ ԶԼՄ-ի հարցը եղել է հետևյալը․ 44-օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ պատերազմի չորրորդ օրն ինքը ԱԽ նիստին զեկուցել է, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։ Փաշինյանը հերքում է Գասպարյանի այս պնդումը, Դուք՝ որպես պաշտպանության նախարար, որը ներկա է եղել այդ նիստին, լսե՞լ եք Գասպարյանի այդ զեկույցը։ «Նախկինում նշել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ վերոհիշյալ հայտարարությունն արվել է, ավելին՝ այն արվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի նիստերում, և այն ինձ հետ համաձայնեցված է եղել: Այնուհանդերձ, Զինված ուժերը պատրաստակամ են եղել մարտնչելու «ոչ մի քայլ նահանջ» սկզբունքով՝ անկախ ռազմական գործողությունների դադարեցման դիվանագիտական ջանքերից»,-պատասխանել է Տոնոյանը։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |