Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին

PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան։

Վթարից համացանցում լուսանկարներ է հրապարակել օգտատեր Իրինա Սաֆարյանը։

Նա պատմել է, որ իր ընկերները Մարտակերտի գյուղերից մեկի ճանապարհին վթարի են ենթարկվել ադրբեջանական ԶՈւ շարասյան կողմից, ինչի հետևանքով նրանց մեքենան շրջվել է ձորը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Գոյակցությունն Ադրբեջանի հետ՝ լուսանկարներով․․․ Հրաշքով են ողջ և առողջ մնացել»,-գրել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---