Starmus-ի շրջանակում ՀՀ կայցելի Նոբելյան 8 մրցանակակիր, տիեզերագնաց, մեծանուն ռոք երաժիշտներ

Starmus-ի շրջանակում ՀՀ կայցելի Նոբելյան 8 մրցանակակիր, տիեզերագնաց, մեծանուն ռոք երաժիշտներ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք Starmus փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու Նոբելյան 8 մրցանակակիր, որոնց թվում է հայտնի կենսաֆիզիկոս Թիմ Հանթը: Այդ մասին հայտարարել է Starmus փառատոնի համահիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, տեղեկացնում է «Առավոտը»։

«Աշխարհահռչակ տիեզերագնաց Քրիս Հաթֆիլդը,որի հետ շփվում է, օրինակ, Իլոն Մասկը, և որի դասախոսություններին 10,000-15,000 մարդ է հավաքվում, նույնպես կմասնակցի փառատոնին: Եթե հիշում եք, նա հայտնի դարձավ նրանով, որ իր հետ կիթառ տարավ տիեզերք և այնտեղ երգեց Դեյվիդ Բոուի Space Oddity-ն»,-ասել է նա:

Գարիկ Իսրայելյանը տեղեկացրել է, որ մեծանուն ռոք երաժիշտներ էլ կլինեն Հայաստանում, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև հայազգի ճանաչված երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Տիգրան Համասյանը:

Իսրայելյանը խոստացավ ավելի ուշ այլ անուններ ևս հրապարակել:

Նա նշել է, որ փառատոնով հետաքրքրված են նաև Իլոն Մասկը, Փիթեր Գաբրիելը, ավելի ուշ կհայտարարվեն այլ հնչեղ անուններ, որոնք հաստատապես մասնակցելու են փառատոնին։

Գարիկ Իսրայելյանը վստահ է, որ Starmus համագործակցության լավ հարթակ կլինի բոլորի համար, քանի որ նման սկզբունք է որդեգրել աշխարհահռչակ անհատներից կազմված իրենց հոգաբարձուների խորհուրդը:

Փառատոնը բաց կլինի նաև բուհերի համար, ծրագրեր ունեն Գյումրիի և այլ քաղաքների համար, որովհետև ցանկանում են, որ փառատոնը միայն Երևանով չսահմանափակվի:

Starmus-ը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ, իսկ մինչ այդ 5 անգամ իրականացվել է եվրոպական տարբեր երկրներում։փառատոնը հիմնադրվել է 2009-ին։ Փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---