ՆԱՏՕ. Թուրքիան պայմաններ է կորզել Ռասմուսենի նկատմամբ վետոն չեղյալ համարելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիային երաշխիքներ է տվել այն քայլերի առնչությամբ, որոնք կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի թեկնածությունը պաշտպանելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը : «Մեզ խոստացել են փակել քրդական Roj TV -ին Դանիայում: Գլխավոր քարտուղարի տեղակալներից մեկը թուրք կլինի, Աֆղանստանի ներկայացուցիչը նույնպես կլինի Թուրքիայից»: Ինչպես հաղորդում է Anatolian news agency-ին, նախատեսվում է, որ Ռասմուսենը կմասնակցի Ստամբուլում «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովին եւ ներողություն կխնդրի մահմեդական աշխարհից դանիական մամուլում մարգարե Մուհամեդի ծաղրանկարի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---