ՌԴ ԱԳՆ՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում

ՌԴ ԱԳՆ՝ ՀՀ-ում իրավիճակի մասին․ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը, ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին, ասել է, որ դա Հայաստանի ներքին գործն է և հավելել, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում։

«Ելնում ենք նրանից, որ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում:

Ինչ վերաբերվում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է»,- ասել է Զայցևը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ ռուսական կողմը մշտապես հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ-ում ընթացող ցույցերին և բողոքի ակցիաներին, ասել էր, որ դա ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է։ Նա հավելել է՝ ՌԴ-ն շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և կայունություն հաստատվի:

Ապրիլի 25-ից ընդդիմությունը Հայաստանում բողոքի հանրահավքներ և երթեր է անցկացնում, մայիսի 2-ից մեկնարկել են ահնազանդության ակցիաները։ Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---