Ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր մեկնարկել է․ Երևանում կանայք երթ կանեն

Ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր մեկնարկել է․ Երևանում կանայք երթ կանեն

PanARMENIAN.Net - Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել, իսկ մեքենաների միջից լսվում է «Զարթի՛ր, լաո» երգը։

Այլ վարորդներն ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 6-ին կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Նրա խոսքով` ճանապարհին կանգառներ էլ կլինեն։

Բացի այդ, ժամը 12։00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ կմեկնարկի, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---