ՔԿ․ Ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է

ՔԿ․ Ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի 2 մասնակցի կողմից Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել էին ենթադրյալ հանցագործություն կատարած 2 անձի ինքնությունը, ովքեր ձերբակալվել էին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են նշված փողոցի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Հասարակական կարգը պահպանող ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն վերջիններս չեն ենթարկվել ճանապարհն ազատելու՝ ոստիկանների օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ բերման են ենթարկվել, որի ընթացքում վերոհիշյալ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, այն է՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են, հայհոյել, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում նրանցից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---