Կանայք զարդեր են նետել կառավարական առանձնատների մոտ՝ հիշեցնելով փամփուշտներից զարդեր սարքելու Աննա Հակոբյանի կոչը

Կանայք զարդեր են նետել կառավարական առանձնատների մոտ՝ հիշեցնելով փամփուշտներից զարդեր սարքելու Աննա Հակոբյանի կոչը

PanARMENIAN.Net - Կանանց երթի մասնակիցները, որոնց թվում են նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները, փակել էին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Անհնազանդության ակցիա իրականացնող կանայք նստել էին հատակին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Կանայք նաև հարգել են Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հիշատակը։ Նրանք ծաղիկներ են դրել այն հատվածում, որտեղ վթարի էր ենթարկվել կինը:

Երթը որոշ ժամանակ կանգ է առել կառավարական առանձնատների մոտ, գրում է «Փաստինֆոն»։

Դիմելով վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որդեկորույս մայրերից մեկն ասել է․»Աննա Հակոբյան, դուրս եկեք, ի՞նչ ունեք վախենալու ծնողներից, քո առջև կանգնած են մայրեր, որոնց որդիներին դու զոհասեղանին ես դրել․․․Եթե դու իմ բալեքին տարել ես, ապա իմ հողն ինչո՞ւ ես տվել թուրքին, այն հողը, որի ամեն մի միլիմետրում մեր երեխաների արյունն է։ Իսկ եթե հողը նվիրելու էիր, ապա մեր էրեխեքին ինչո՞ւ ես տարել։ Եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ես այստեղ չէի լինի, կասեի՝ ես գիտեմ ինչի համար է իմ երեխան գնացել ու զոհվել։ Այսօր ես չգիտեմ ինչու, այնքան ինչուներ ունենք»։

Կանայք զարդեր են «նվիրել» Աննա Հակոբյանին՝ հիշեցնելով փամփուշտներից զարդ սարքելու նրա կոչը, գրում է Sputnik Արմենիան։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր («Հայաստան» խմբակցություն) Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ ժամանակին վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, ասում էր, թե պետք է փամփուշտները ձուլել և զարդեր սարքել։

«Կեղծ խաղաղության թեզով եկածները մեզ պատերազմ բերեցին։ Ահա, զարդեր ենք բերել քեզ, վերցրեք ու գնացեք` ժողովրդին հանգիստ թողեք»,–ասել է Գրիգորյանը։

Այնուհետև կանայք զարդեր են նետել գետնին։

2018-ի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Արցախ կատարած ուղևորության շրջանակում այցելել էր առաջնագիծ։ Նա հայտարարել էր, որ Երևանում վարպետ կա, որը փաշփուշտներից զարդեր է պատրաստում, և ակցիայի մասնակիցները փամփուշտներից ձուլված զարդեր կստանան։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---