Ադրբեջանցիների կրակոցից Սոթքի հանքավայրի հորատողներից մեկը վիրավորվել է![]() 7 մայիսի 2022 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ Նա մեր հորատողն է»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով` տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այժմ վիրավորը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։ Գրիգորյանը հայտնել է նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` աշխատակիցները տարհանվել են։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |