ՀՀ կժամանի Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը10 մայիսի 2022 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որն անցկացվելու է մայիսի 10-11-ը, գրում է Мehrnews-ը։ Հանձնաժողովի նիստին կմասնակցեն նաև Իրանի նավթի փոխնախարարը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը, այլ պաշտոնյաներ: Հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տնտեսական դիվանագիտության հարցերով ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին, անդրադառնալով նիստին, կարևորել է երկու երկրի կողմից Փոխգործակցության մասին հուշագրի և համաձայնագրերի կատարումը, և «աննշան է» անվանել 5 մլրդ դոլար կազմող Իրանի մասնաբաժինը ՀՀ շուկայում, հայտնում է ԶԼՄ-ն։ Նա ասել է, որ մեծ ներուժ և զգալի հզորություններ են առկա տարբեր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տարանցումը, էլեկտրակայանները, գյուղատնտեսությունը, դեղագործությունը և բուժսարքավորումները, կապն ու ՏՏ ոլորտը։ Նա նշել է, որ եթե այդ հզորություններն օգտագործվեն, երկու երկրի միջև առևտրի ծավալը զգալիորեն կավելանա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |