Բեգլարյան․ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Հայրենականի հուշարձանների մեծ մասը10 մայիսի 2022 - 11:31 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «2020-ի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայից և ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքներով Հայրենական մեծ պատերազմին (այդ թվում և խորհրդային ժամանակների) նվիրված 5000 հայկական հուշարձան է մնացին Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այդ հուշարձանների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել է»,- ասվում է գրառման մեջ։ Բեգլարյանը նշել է, որ մայիսի 9-ին Արցախում նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրերը։ «24 արցախցի դարձել է Խորհրդային Միության հերոս, իսկ նրանցից երկուսը՝ լեգենդար օդաչու, ծնունդով Շուշիից Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ է արժանացել այդ կոչմանը: 7 արցախցի դարձել է Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետ: 1943 թվականին Փառքի շքանշանով պարգևատրված առաջին խորհրդային զինվորներից մեկը նույնպես Ղարաբաղից էր, ծնունդով Ներքին Սզնեք գյուղից Գևորգ Իսրայելյանը (1945-ի մարտին նա դարձել է Փառքի շքանշանի լրիվ ասպետ )»,-գրել է Բեգլարյանը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |