Էրդողանը մեկնում է Մոսկվա Հայաստանի՞ խնդրանքով

PanARMENIAN.Net - Ադրբեջանական 1news.az. գործակալությունը տեղեկություն է տարածում, համաձայն որի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կայցելի Մոսկվա` Հայաստանի հետ սահմանի բացման հարցը համաձայնեցնելու նպատակով: Գործակալությունը մեջ է բերում ոմն թուրք դիվանագետի խոսքերը, ով հայտարարել էր. «Գործը նրանում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրում, Թուրքիայի պնդմամբ, ընդգրկվել է Ադրբեջանի հինգ շրջանների ազատագրման հարցը: Իսկ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի Ադրբեջանի եւ Հայաստանի դրան հաջորդող բանակցություններում: Էրդողանը մեկնում է Մոսկվա Հայաստանի խնդրանքով տվյալ հարցը քննարկելու նպատակով: Հայ-թուրքական սահմանի բացումը նախատեսվում է «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերմանը զուգընթաց: Գործընթացները զուգահեռ կընթանան Եվրամիության եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների հսկողության տակ», - նշել է նա:



Խոսելով այն մասին, թե Թուրքիայի վարչապետը որքանով կկարողան աջակցություն ցուցաբերել այդ հարցին Մոսկվայում, աղբյուրը նշել է, որ «Կրեմլը դեմ չի լինի այդ տարբերակին»: Այն հարցին, թե ապրիլին կբացվի՞ հայ-թուրքական սահմանը, աղբյուրը բացասական պատասխան է տվել: Դրա հետ մեկտեղ նշելով, որ եթե Մոսկվայի ու Երեւանի հետ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա «գրավյալ տարածքների» ազատագրումը եւ սահմանների բացումը կարող է կայանալ արդեն մայիսին: Նրա խոսքերով, Վաշինգտոնն արդեն իր համաձայնությունն է տվել այդպիսի տարբերակի առնչությամբ: Այդ տարբերակը կքննարկվի նաեւ վաղը Ստամբուլում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---