Ադրբեջանի ԱԳՆ․ Անկլավները կլինեն Ադրբեջանի կազմում

Ադրբեջանի ԱԳՆ․ Անկլավները կլինեն Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»:

Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն», գրում է Haqqin.az-ը։

«Այդ հողերն Ադրբեջանի տարածք են։ Քանի որ դրանց վերադարձն Ադրբեջանին սահմանազատման գործընթաց է պահանջում, հարցը դիտարկվելու է հենց այդ համատեքստում։ Այդ տարածքների անցումն Ադրբեջանի կազմ կքննարկվի և կգտնի իր լուծումը»,-ասել է Խալաֆովը։

Մայիսի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ Նա ասել է, թե մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», - ասել էր Գրիգորյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---