Սևանում նավակով անհետացածներին շարունակում են որոնել․ 7 ջրային տեխնիկա և 2 ԱԹՍ է ներգրավված

Սևանում նավակով անհետացածներին շարունակում են որոնել․ 7 ջրային տեխնիկա և 2 ԱԹՍ է ներգրավված

PanARMENIAN.Net - Սևանա լճում նավակով անհետացած քաղաքացիների որոնումները շարունակվում են։

Մայիսի 10-ին` ժամը 07։50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ 7 ջրային տեխնիկա և 2 անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս է եկել Սևանա լիճ և չի վերադարձել։

Մայիսի 6-9-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---